Բաքվում շարունակվում է բեմականացված դատական ֆարսը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիներ դեմ։ Նպատակը մեկն է՝ ադրբեջանական ցեղասպանական գործողություններին դիմակայելու, հազարամյակնների իր բնօրրանում անվտանգ ապրելու նպատակով արցախցիների գոյամարտը ներկայացնել որպես ահաբեկչական ակտ։ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն դրան չեն հակազդում, այլև Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով նախ հիմքեր տվեցին, որ պաշտոնական Բաքուն հերթական ցեղասպան գործողություններն իրականացնի Արցախի ժողովրդի դեմ և զուգահեռ Բերձորի միջանցքից առևանգի հայերին, նրանց անմարդկային կտտանքների ենթարկի և բեմականացնի այս «դատավարությունը»։ Ադրբեջանական այս ավանտյուրայի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.
• Ադրբեջանը պարզապես իր ապակառուցողական գործողություններով ապալեգիտիմացրեց և ուժի ու արտաքին քաղաքական գործոնների շնորհիվ դրսևորեց ագրեսիա և միջազգայնորեն կայացած իրավունքը պարզապես ոչնչացրեց։
• Ադրբեջանը բացառապես քաղաքական դրդապատճառներով հակամարտության արդյունքում իր վերահսկողության տակ հայտնված ռազմաքաղաքական ղեկավարությանն այս բեմականացումների մաս դարձրեց։
• Այս «դատավարությունները» մի քանի նպատակներ ունեն։Մենք տեսնում ենք ներքաղաքականը, որտեղ կա ուժի ցուցադրում, Ալիևյան կլանի վերադիրքավորում և ներքին քաղաքականության մեջ այդ գործոնի շահարկում։
• Բաքվի դատավարություններում մենք կարմիր գծի պես տեսնում ենք մի ուղղություն, որ բոլոր գործողությունները ծրագրավորվել, նախապատրաստվել և հրահանգավորվել են ՀՀ-ի կողմից։ սա պատահական չէ, քանի որ Ադրբեջանի բոլոր թեզերը կապված էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետ։
• Նման միջավայր իսպառ բացակայում է Ադրբեջանում։ Այստեղ դատական իշխանությունը գործադիր իշխանության կցորդն է և սպասարկում է քաղաքական պատվերներ։
• Արդյունքում մենք ուենքն բացառապես քաղաքական պրոցես, որի նպատակը ադրբեջանական արտաքին քաղաքական թեզերին դատական ամրագրում տալն է։
• Գերիների հարցում Հայաստանի կողմից չկա իրականացվող ուժեղ դիվանագիտություն, կա հանրային դիվանագիտության սահմանափակ ռեսուրս, և կա հստակ խոսույթ, որ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան ւ «դրական զարգացող» հայ-ադրբեջանական հարաբերություններին միջամտելուց։
• Այն պահից երբ դատական պրոցեսում թիրախում հայտնվեցին ՀՀ գործող իշխանությունները՝ Բաքվից հնչած հայտարարությունների նշանակությունը նսեմացնելու նպատակով առաջ քաշվեց անգամ հետախուզական տվյալների միջոցով գերիների նկատմամբ հոգեմետ դեղերի օգտագործման կանխավարկածը, որպեսզի այդ հայտարարությունները փոխակերպվեն ցնդաբանությունների;
• Բայց այն պայմաններում, երբ նույն գերիները խոշտանգումների ներքո տալիս էին Հայաստանի շահերը վնասող այլ հայտարարություններ, նման արձագանքներ չեն հնչում։ Դրա համար էլ ՀՀ-ից այս հայտարարություններն էլ, ցավոք սրտի, կրում են խիստ քաղաքկան բնույթ և դրանք արվում են ոչ թե այնտեղ գտնվող գերիների իրավունքների պաշտպանության դիտանկյուններից, այլ տվյալ պահի քաղաքական փոխհարաբերությունների նկարագիրն է հաշվի առնվում։
• Դատավարությունն մեծ հաշվով Արցախի ինքնորոշման իրավունքի դատապարտման մասին է, այսինքը մեղադրյալի աթոռին արցախի ողջ բնակչությունն է, որն ինքնորոշվել է և անկախություն է ինքնահռչակել՝ անջատվելով Ադրբեջանից։
• Առավել քան վստահ եմ, որ ցմահ ազատազրկումն է որպես պատժամիջոց ընտրվելու՝ նաև այն նշանակությամբ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ցմահ ազատազրկված է և այն անդառնալի է և այն այլևս գոյության իրավունք չունի և արցախահայությունը չի կարող կոնսոլիդացվել հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի։
Բաքվի «դատավարությունները» նախապատրաստվել և հրահանգավորվել են ՀՀ-ի այս իշխանությունների կողմից. Սիրանուշ Սահակյան
Հայաստանի գործող իշխանությունները իրենց քաղաքականությամբ Ադրբեջանի ձեռքերն ազատեցին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիներին առևանգելու և դատական ֆարս բեմականացնելու հարցում։ Արդյո՞ք իրավունքի պաշտպանության միջազգային կառույցներն ունե լծակներ ազդելու ադրբաջանական դատական համակարգի ապօրինությունների վրա և ընդհանրապես հնարավոր է հակազդել դատարաններում հայերի իրավունքների աղաղակող խախտումների գործընթացին։
Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկորդ մասը՝ ստորև.
• Բոլոր դեպքերում ադրբեջանը երկարաժամկետ պլանավորում է ունեցել ոչնչացնել Արցախի պետականությունը և երկարաժամկետ պրոցես կասեցնելու նպատակով նրանց համար ցանկալի էր նաև պատժիչ գործողությունների իրականացնել այդ պետականությունը կերտած, նրա կայացման գործում ներդրում ունեցած անձանց նկատմամբ։
• Եվրոպական դատարաններում կա հստակ ձևավորված իրավական դիրքորոշում, որ հայատյացության և հայերի նկատմամբ համակարգված խտրականության պարագայում Ադրբեջանում գործող դատարանները չեն կարող ընկալվել, որպես հայերի խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ և սա է պատճառը, որ Միջազգային ատյանները Հայերին ազատում են ադրբեջանական ատյանները սպառելու պարտականությունից և ուղղակիորեն քննում են գործերը։
• Ադրբեջանում հայերի կյանքի իրավունքի խախտումների, խոշտանգումների, առևանգումների դեպքրեով մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ դատական ակտեր, երբ եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն խախտել են անձի իրավունքները, օրինակ սպանել են փակ հաստատությունում գտնվող հային, այլև զոհերի էթնիկ պատկանելիության հանգամանքով պայմանավորված, չեն հետաքնել դեպքը, արդյունավետ քննություն չեն իրականացրել և ապահովել են անպատժելիություն հանցագործների նկատմամբ։
•Բաքվի դատարանում կարող են ներկա գտնվել միայն ցուցակագրված անձինք, որոնց անունները նախապես հաստատվում և համաձայնեցվում են գործադիր իշխանության հետ։ Այդ ցուցակից դուրսմ որպեսա հասարակության ներկայացուցիչ, անկախ դիտորդ, դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչ, զրկված է ֆիզիկապես դատական նիստերի դահլիճ մուտք գործելու հնարավորությունից։
• Այս ցուցակագրված մարդիկ դրածոներ են։ Մենք այստեղ ունենք որպես տուժողներ կամ որպես ականատես վկաներ ներկայացող անձինք, որոնք իրական կյանքում առնչություն չունեն միջադեպերի հետ։
• Միջաղգային իրավապաշտպանները պաշտոնապես դիմել են՝ խնդրելով մուտք երկիր, և մուտք դատական նիստերի դահլիճ և կրկին մերժվել են։ Արգելափակվել են օտարերկրյա փաստաբանների մուտքը, որոնք պետք է իրավաբանական աջակցություն ցուցաբերին և ինչու ոչ նաև դիտարկեին դատավարությունները։
• Ադրբեջանն ակտիվ գործողություններով կանխել է անկախ դիտորդների հետազոտողների փաստաբանների մուտքը դատական նիստերի դահլիճ և նպատակը տեղեկատվություն թաքցնելն է, քանի որ դատավարությունն իմիտացվող է, բայց իրականում այնտեղ տեղի են ունենում աղաղակող մարդու իրավունքների խախտումներ։ Անկախ մասնագետներին մեկուսացնելով ադրբեջանը կանխում է այդ խախտումների փաստաթղթավորումը։
• Հանրային վտանգավորություն ներկայացնող որևէ կոնկրետ արարք չի վերագրվում Ռուբեն Վարդանյանին, փոխարենը առաջ է քաշվում, իրավիճակի, պատմական զարգացումների համար նրա անհատական քերական պատասխանատվությունը։
• Ունենք գերիներ, որոնք ենթարկվել են բռնի անհետացման, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչները մերժում են նրանց գերեվարման հանգամանքները, հրաժարվում են տրամադրել որևէ տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի, ճակատագրի առնչությամբ, չնայած այն բանի, որ կան փաստական տվյալներ, որ ադրբեջանական զինծառայողները որոշակի ժամանակահատվածում նրանց զրկել են ազատությունից։ Այսիքն այս անձինք գտնվել են ադրբեջանական ֆիզիկական հսկողության ներքո, ուստի նրանց չակատագրերի համար միակ պատասխանատուն եղել է և մնում է ադրբեջանի հանրապետությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։