Վերջին նորություններ
-
Ամուսնուս կյանքը վտանգված է, կորցնում եմ նրան, շտապ բժիշկ է պետք, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կինը խնդրանքով դիմել է նաեւ Փաշինյանին
Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է այն մասին, որ ամուսինը արդեն 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքչյանը պատմեց, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը։ «Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է…
-
ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի լրացուցիչ պաշտպանության համար. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․ ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար՝ Ադրբեջանից Կարմիր խաչի արտաքսման պայմաններում. Հունիսից Կարմիր խաչը չի այցելել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին (գերիներին), իսկ այսօր Կարմիր խաչը պաշտոնապես փակեց իր գրասենյակը Ադրբեջանում: Սա նշանակում է, որ հունիսից այլևս ոչ մի միջազգային մարմին որևէ…
-
Հայաստանը որևէ ջանք չի գործադրում Բաքվում պահվող հայերին տեսակցություն ապահովելու համար. իրավապաշտպան
Հայաստանն այս պահին որևէ ջանք չի գործադրում Բաքվում պահվող իր քաղաքացիներին տեսակցություն ապահովելու համար, ասում է իրավապաշտպան, Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որը Բաքվում պահվող հայ գերիներին ու պատանդներին այցելող միջազգային միակ կառույցն էր, Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ից փակեց իր գրասենյակն այդ երկրում։ ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում…
-
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին: Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց…
-
Ադրբեջանը վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը. Սահակյան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարության որոշմամբ ԿԽՄԿ–ն սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ Այս թեմայի շուրջ NEWS.am–ը զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ: Տիկին Սահակյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ գերիները հայտնվում են լիակատար անպաշտպան վիճակում, և այլևս որևէ հնարավորություն չկա նրանց իրական վիճակի մասին անաչառ տեղեկատվություն ստանալ: Ցավոք՝ այո: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ըստ էության, միակ…
-
Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ Սահակյան
«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», – «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սիրանուշ Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական…
-
Աշոտյանը ակցիա է անցկացնում ԵՄ դեսպանատան մոտ՝ գերիների վերադարձի պահանջով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Եվրոպական միության դեսպանատան մոտ լուռ ու միայնակ ակցիա է իրականացնում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա ասաց, որ ակցիան նվիրված է Երևանում ու Բաքվում պահվող հայ պատանդներին, ռազմագերիներին ու քաղաքական բանտարկյալների ազատությանը: «Այն արժեքները, որոնք քարոզվել ու ներկայացվել են որպես ոչ միայն եվրոպական ու համամարդկային արժեքներ մեր երկրում տասնյակ տարիներ շարունակ, այսօր…
-
Ես վստահ եմ, որ չի արվում այն, ինչ պետք է արվի գերիների հարցով. Աշոտ Ղուլյան
Արցախի Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը NEWS.am–ի հետ զրույցում, խոսելով ՀՀ իշխանությունների մասին, ասաց. «Այսօրվա իշխանությունները երկու կարևոր բաց ունեն, որ նման պայմաններում խոշոր, մեծ ողբերգությունից, պատերազմից հետո չեն փորձում միավորել մեր հասարակությանը և իր համար շատ ավելի ընդունելի է հանրային այս բաժանարար գծերը, սև-սպիտակները, նախկինները, ներկաները, որի պայմաններում անհնարին է նույնիսկ լավ բանը…
-
Կարմիր խաչին չի հաջողվել մուտք ունենալ Բաքվում պահվող գերիների մոտ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ին կփակի իր գրասենյակը Բաքվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։ «Այո, իսկապես գրասենյակը փակվելու է սեպտեմբերի 3–ին, սակայն դա չի նշանակում, որ մեր շփումը Ադրբեջանի իշխանությունների հետ կդադարի։ Մենք շարունակելու ենք փորձեր անել անդրադարձ ունենալու և առաջարկել մեր…
-
Գերիների վերադարձը չի դադարում լինել մեր առաջնահերթությունը․ Միրզոյան
Երեկ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրին և դրանից բխող մի շարք այլ հարցերի։ Մասնավորապես Միրզոյանը նշել է, որ «բոլոր անհրաժեշտ երաշխիքները, մեզ համար կարևոր սկզբունքները, որոնք բխում են երկու երկրների շահերից, արձանագրված են այս տեքստում (Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիր)»։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անցակետին՝ Միրզոյանը…